...

«Խաղաղության օրակարգի» ամենաօպտիմալ կիրառումը

«Խաղաղության օրակարգի» ամենաօպտիմալ կիրառումը

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, թե Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։

Այն անեկդոտը հիշում եք, չէ՞, որ վրացին բժշկից մանրամասն հետաքրքրվում է, թե ինչպես պիտի օգտագործի ջերմիջեցնող մոմիկը, ու երբ բարկացած բժիշկը շատ կոպիտ ձևով «պարզաբանում է», թե հատկապես որտեղ պիտի տեղադրել այդ մոմիկը, վրացին դուրս է գալիս կաբինետից և ընկերոջ հարցին, թե ի՞նչ ասաց բժիշկը, տարակուսած պատասխանում է՝ «աբիձելսյա»։ Հիմա էս մեր արտգործնախարարությունն է․ հայկական կողմն ինչ-որ առաջարկներ է ներկայացրել, ի պատասխան՝ Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղում ապրող հայերը կարող են «ռադները քաշել», սրանից հետո ինքը կորոշի, թե որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը, «Զանգեզուրի միջանցքն» անպայման բացելու է, և ընդհանրապես՝ «ադրբեջանցի փախստականները» պիտի վերադառնան Հայաստան․․․ իսկ Հայաստանում համարում են, որ «Ադրբեջանը դեռ չի արձագանքել հայկական կողմի առաջարկներին»։ Բա արձագանքն էլ ուրիշ ո՞նց է լինում։ Թե՞ Նիկոլին թվում է՝ Ալիևն ընդամենը «աբիձելսյա», իսկ պաշտոնական պատասխանը շատ ավելի «հայամետ» ու «բարեկիրթ» կլինի։

Ի դեպ՝ եթե Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգի» արդյունքը սա է լինելու, նա ճիշտ կանի թղթի վրա ձևակերպի այդ «օրակարգը», հետո ոլորի թուղթը և կիրառի այնպես, ինչպես կկիրառեր ջերմիջեցնող մոմիկը։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   473 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ