...

Մենք էլ քեզ պնդենք լեգիտիմաբար

Մենք էլ քեզ պնդենք լեգիտիմաբար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը հետևյալ կարծիքն է հայտնել. «Ասել, որ, այսպես կոչված, կապիտուլյանտը պետք է հեռանա, լեգիտիմ պնդում չէ»:

«ՉԻ». Երկու պատճառով պետք էր անդրադառնալ Կարեն Գրիգորյանի այս խոսքին: Առաջին հերթին, որ իմանաք Կարեն Գրիգորյան անուն-ազգանունով պատգամավորի գոյության մասին: Մինչև հիմա անունը լսած չկայինք:

Ինչպես նաև երբևիցե լսած չկայինք «լեգիտիմ պնդում» արտահայտությունը: Անհիմն, չփաստարկված, անտրամաբանական պնդում լսել էինք, բայց լեգիտիմը նոր խոսք է քաղաքագիտության, իսկ գուցե նաև իրավաբանության մեջ:

Եվ եթե կա լեգիտիմ պնդում, նշանակում է, կա նաև՝ ոչ լեգիտիմ, այսինքն՝ անօրինական պնդում: Այսինքն, «կապիտուլյանտը պետք է հեռանա» արտահայտությունն անօրինական է և կարող է պատժվել Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ: Այնպես որ, պնդեք միայն լեգիտիմ պնդումներ:
 

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ