...

Աստղերը հուշում են. Վահագն Ալեքսանյան

Աստղերը հուշում են. Վահագն Ալեքսանյան

Վահագն Ալեքսանյան. Կենդանակերպի նշանը` Ուսատտիկ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հակահարձակողական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Արցախյան 44-օրյա պատերազմը նույն Ավարայրի ճակատամարտն էր, տարբերությունը միայն այն էր, որ Վարդան Մամիկոնյանը բունկեր չուներ:

Երեքշաբթի օրը կհերքեք այն լուրերը, թե դուք Գագիկ Ծառուկյանի հոգեզավակն եք և կասեք. «Ընտրությունների արդյունքները կապացուցեն, որ ես Ծառուկյանի հոգեվարքն եմ»։

Չորեքշաբթի օրը կառաջարկեք վերացնել Մինսկի խմբի եռանախագահների ինստիտուտը, քանզի այն Նիկոլ Փաշինյանի մոտ տհաճ ասոցիացիաներ է առաջացնում:

Հինգշաբթի կառավարությանը կառաջարկեք դատի տալ Տեր-Պետրոսյանին՝ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և այլ անհաջող դեմքերի քաղաքականություն բերելու համար. Նիկոլ Փաշինյանը առարկություններով կվերադարձնի առաջարկը:

Ուրբաթ օրը կհայտարարեք, որ պետք է բանակը վերացնել, որպեսզի Ադրբեջանը պատերազմելու առիթ չունենա:

Շաբաթ և կիրակի օրերին կազմակերպեք ուսապարկերի հավաք. աստղերը լավ երեկույթ են խոստանում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1032 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ