...

Մեր լեզուն, մեր քյաբաբը

Մեր լեզուն, մեր քյաբաբը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հայաստանի ագրոպարենային համակարգերի հիմնախնդիրներն ու հնարավորությունները» թեմայով համաժողովի ժամանակ ասել է. «Մեր երեխաների զգալի մասը թերսնվում են ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չունեն, այլ որ գիտելիք չունեն»:

«ՉԻ». Հա, տենց էլ կա: Հաճախ ենք տեսել, օրինակ, դպրոցական երեխան գնում է շաուրմայանոց, ասում՝ ձյաձյա ջան, ինձ մի հատ հավի մսով շաուրմա տուր, 1000 դրամանոցը պարզում է, վաճառողն էլ ասում է, էդ պահի քեզ, իսկ գիտե՞ս, բալիկ ջան, Չերչիլը որ թվին ա Ֆուլթոնի ճառն ասել, երեխան պատասխանում է՝ չէ, ձյաձյա ջան: Վաճառողն էլ՝ լավ, գոնե ասա, թե որն է Մադագասկարի մայրաքաղաքը: Երեխան վհատված՝ էդ էլ չգիտեմ: Վաճառողն էլ ձեռքերը պարզելով, ասում է՝ բա որ չգիտես, ես քեզ ո՞նց շաուրմա տամ: Գնա, սովորիր: Ու այդպես երեխան սոված է մնում: Բա:

Այնպես որ, շուտով երևի օրենքը կփոխեն, աշխատավարձերը ոչ թե քյաշ փողով կտան, այլ ուտելիքով: Դե, փողը ո՞ւմ է պետք, հո չես ուտելու դա: Դպրոցում էլ երեխաներին բուֆետ կթողնեն միայն Ավետիք Իսահակյանի կամ Համո Սահյանի որևէ բանաստեղծություն արտասանելուց հետո:

Հ.Գ. Դրա համար պետք է իրարից տարբերել թերսնվելն ու սխալ սնվելը: Տարբեր բաներ են: Սխալ սնվելուց կարելի է գիրանալ, ստամոքսի ցավեր ունենալ, տռզել, բայց ոչ՝ սոված մնալ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   409 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ