...

Մեր Ռոբերտի ու նրանց Ռոբերտի 30 տարին

Մեր Ռոբերտի ու նրանց Ռոբերտի 30 տարին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասել է.

«Ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ»:

«ՉԻ». Հասկացանք: Այսինքն, եթե որևէ մեկը 30 տարի պատմություն է կերտում, նա իրավունք ունի բարևելու համար մարդ սպանել, ԺԵԿ-ի տեղեկանքով իշխանություն զավթել, ահաբեկիչներին «իրադրության փոփոխության պատճառով» բանտերից ազատ արձակել, երկրի ունեցվածքը փոշիացնել, նվիրել, բաժանել, տանկերով ու սնայպերներով ժողովրդի վրա կրակել, ազգուտակով միլիարդատեր դառնալ, հյուրանոցների, հիվանդանոցների, լրատվամիջոցների հարուստ «կոլեկցիա» հավաքել, աֆրիկաներում առյուծներ սպանել: Բա Սահմանադրությունում այդ դրույթը ավելացնեիք, այսքան չտանջվեինք: 

Զարմանալի զուգադիպությամբ, Ռոբերտ անունով մեկ այլ բռնապետ ուղիղ 30 տարի եղել է Զիմբաբվեի նախագահը: Իր պաշտոնավարման ընթացքում Ռոբերտ Մուգաբեն հասցրել է դառնալ երկրի ամենահարուստ մարդը, իսկ Զիմբաբվեն՝ աշխարհի ամենաաղքատ երկիրը, ձեռի հետ էլ տասնյակ հազարավոր մարդկանց է սպանել: Բայց դա ի՜նչ կարևոր է, փոխարենը 30 տարի պատմություն է կերտել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5469 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ