...

Մեր Սաշիկից՝ ձեր Սաշիկին

Մեր Սաշիկից՝ ձեր Սաշիկին

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրը, որը մինչև 2018-ի «թավշյա, ոչ բռնի» աղետը ապրում և աշխատում էր Ռուսաստանում, այսօր Հայաստանում միաժամանակ 4 ընկերությունների տնօրեն է։ 

Տեսականորեն այս ֆենոմենը երեք բացատրություն ունի։ Առաջին՝ Նիկոլի եղբայրը բացառիկ տաղանդ է և հարկ եղած դեպքում կարող է չտեսնված արդյունավետությամբ ոչ թե 4, այլ 44 ընկերություն ղեկավարել (պարզապես գենետիկ համեստությունը թույլ չի տալիս)։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը, որպես ազգի փրկիչ, հեղափոխությունից հետո 4 ընկերություններում 50 տոկոս փայաբաժին է նվեր ստացել, եղբայրն էլ այդ ընկերություններում տնօրեն է նշանակվել, որպեսզի հանկարծ շահույթը կիսելիս մեր միամիտ վարչապետին չխաբեն։ Երրորդ՝ Նիկոլն այդ մասին նույնիսկ տեղյակ չի եղել, պարզապես ինչ-որ շուստրի գործարար նրա եղբորը բոլոր տեղերում տնօրեն է նշանակել, որովհետև հարկայինի ո՞ր մի տխմար տեսուչը պիտի համարձակվի ստուգել կամ հարկեր պահանջել ընկերությունից, որի տնօրենը մեր ազնվագույն վարչապետի եղբայրն է։ 

Եթե նկատեցիք՝ երեք տարբերակների դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը ներկայանում է դրական կերպարով։ Առաջին դեպքում նա տաղանդավոր գերդաստանի զարմ է, երկրորդ դեպքում՝ ազնիվ և միամիտ, երրորդ դեպքում՝ բյուրեղյա մաքրության տեր անձնավորություն, որին չար ուժերն օգտագործում են առանց իր գիտության։ Ավելին՝ եթե Նիկոլը ոչ մի քայլ էլ չձեռնարկի, դա նույնպես իրեն կներկայացնի դրական լույսի ներքո։ Ավանդական հայկական ընտանիքի ո՞ր կրտսեր որդին իրեն թույլ կտա կշտամբել կամ հակաճառել ավագ եղբորը, բա ո՞ւր մնաց ազգային արժեհամակարգը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ