...

Մեզ լավ չես ճանաչում

Մեզ լավ չես ճանաչում

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Ապագա Հայկականը» համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է. «Շատ եմ լսում, որ ասում են՝ եկեք մի բան անենք։ Ուզում եմ վստահեցնել, որ այս շրջափակումը ցույց տվեց մի շատ կարևոր բան՝ սուտ է, թե հայը մտածում է միայն ուտելու և փորը լցնելու մասին»:

«ՉԻ». Լուրջ ենք ասում, էս երևի իրենք իրենց են սենց մտքեր հորինում: Ռուբեն Վարդանյանը երևի տեղյակ չի հայոց պատմությանը, որ 1990-ականներին մենք մի քանի տարի շրջափակման պայմաններում ենք ապրել, ընդ որում՝ ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանն էր չորս կողմից շրջափակված:

Տեղյակ չի, որ պատերազմի տարիներին օրը 200-250 գրամ հացով ենք յոլա գնացել, ու մտածել ենք ոչ թե ուտելու և փորը լցնելու, այլ ռազմաճակատում մեր զինված ուժերի, զինվորների ապահովվածության, արցախահայության անվտանգության մասին: Մենք նման տառապանքների ու զրկանքների ենք գնացել, դիմացել ծանր պայմաններին հանուն այն հաղթանակների, որոնք մեր տղերքն էին կռում ճակատում:

Մեր բերանի հացը կտրել ենք, ուղարկել հակառակորդին դիմագրավող հերոսներին, ու չենք նվնվացել դրա համար, չենք տրտնջացել: Ու այս ամենի մասին Ռուբեն Վարդանյանը տեղյակ չի: Ո՞վ է ասել, ե՞րբ է ասել, որ հայը մտածում է միայն ուտելու մասին... որտեղի՞ց վերցրեց:

Չգիտենք՝ ինքն ինչի մասին է մտածում, բայց հային որկրամոլություն վերագրելուց թող հեռու մնա: Դու էլ գնա, պատմություն ուսումնասիրիր, հետո հայերի մասին մտքեր հայտնիր: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ