...

Մի անգամ էլ Աշոտյանի հետ համաձայնվենք

Մի անգամ էլ Աշոտյանի հետ համաձայնվենք

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Այն, որ Հանրապետականը խանգարում է գործող իշխանություններին, տրամաբանական է և օբյեկտիվ։ Մենք ոչ միայն պահպանեցինք կուսակցությունը, այլև իշխանափոխության առաջին օրից, անգամ հիմա, արտախորհրդարանական կարգավիճակում, երկրի քաղաքական օրակարգի լրջագույն դերակատարներից ենք»:

«ՉԻ». Ինչ-ինչ, բայց այս հարցում Աշոտյանի հետ համաձայն ենք: ՀՀԿ-ն առայժմ քաղաքական դաշտում թպրտում է, բայց ոչ թե նրա համար, որ խելոքացել են կամ իրենց շարքերը մաքրել են անգրագետ ու հարմարվող դեմքերից, քրեական հանցագործներից, այլ պարզապես մի հատ Հրայր Թովմասյան ունեն:

Հրայր Թովմասյանն էլ այսօր մեր քաղաքական օրակարգի լրջագույն փորձանքներից մեկն է: Թե ինչի է ընդունակ այս անձը, դրա մասին ժամանակին ասել էր դաշնակ Արմեն Ռուստամյանը: 

Բայց սա իշխանությունների մեղքն է. իրենց դանդաղկոտության, Սահմանադրական դատարանը լեգիտիմ մարմին դարձնելու գործընթացում երկչոտության պատճառով Աշոտյանն ու մնացած քաղաքական դիակները կենդանության նշաններ են ցույց տալիս:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ