...

Մի բան գիտեին, որ չէին ուզում` գա հասնի Սարդարապատ

Մի բան գիտեին, որ չէին ուզում` գա հասնի Սարդարապատ

Մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումների որոշակի տակտիկական հաջողությունների շնորհիվ այնուամենայնիվ կարողացել է ելույթ ունենալ Սարդարապատի հուշահամալիրում ու հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունը մարդու պետություն է և պետք է ծառայի մարդուն»։

Խորհրդային տարիներին մի այսպիսի անեկդոտ կար․ Բրեժնևի օրոք ՍՄԿԿ ԿԿ հերթական համագումարից վերադարձած առաջավոր կթվորուհուն հարցնում են՝ «հը՛, ի՞նչ տեսար, ի՞նչ լսեցիր», սա էլ ասում է՝ «հեչ, բոլորը ելույթներ ունեցան այն մասին, որ մեր երկրում մարդը երջանիկ է, ամեն ինչ արվում է մարդու համար, իսկ վերջում ելույթ ունեցավ այդ մարդը»։ 

Հիմա մեր վիճակն է․ Նիկոլն ասում է, որ Հայաստանը մարդու պետություն է և պետք է ծառայի մարդուն, իսկ իշխանական լրատվամիջոցներն այդ պահին հենց այդ մարդուն էլ ցուցադրում են։ Ոչ մի սուտ բան չկա, ամեն ինչ ճիշտ է։ Որովհետև եթե պետությունը կոնկրետ այդ մարդուն չծառայեր՝ այդ մարդը վաղուց կլիներ մոտակա ուղղիչ-աշխատանքային հիմնարկում։

Հա, ի դեպ՝ այդ նույն ելույթում նա հայտարարել է նաև, թե «մեր խնդիրը մեր հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է»։ Այ սա արդեն իսկապես տարօրինակ հայտարարություն է, որովհետև առ այսօր Նիկոլ Փաշինյանն ինչ արել է՝ եղել է «մեր հանրապետությունը ադրբեջանցի ժողովրդի ցանկություններին համապատասխանեցնելը»։ Հիմա հարց է ծագում՝ Նիկոլ Փաշինյանը «մեր ժողովուրդ» ասելով ադրբեջանցիների՞ն նկատի ունի, թե՞ «մեր հանրապետություն» ասելով՝ նկատի է ունենում Ադրբեջանը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   625 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ