...

Մի երազեք, էլի

Մի երազեք, էլի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ, իր ելույթում ասել է. «Մենք հաստատակամ քայլերով պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, որը երազել են մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար»:

«ՉԻ». Մի հատ անեկդոտ կա. մեկը Հայաստանից 41 թվին պատերազմ է գնում: Այնտեղից նամակ է գրում. «Բարև, պապ ջան, մամ ջան, ես լավ եմ, սաղ լավ է, նահանջում ենք, սենց որ գնա, մի ամսից տանը կլինեմ»:

Հիմա երեք տարի է, Փաշինյանը մեզ տանում է դեպի մի Հայաստան, որտեղ շուտով մենք կարող ենք միանալ մեր նախնիներին: Երևի մեր նախնիները երազում են մեզ տեսնել իրենց շարքերում: 

Ընդ որում, այս իշխանություններն ինչ երազում են մեր սերունդների համար, ճիշտ հակառակն է լինում: Երևի ստորագրահավաք նախաձեռնենք, որպեսզի սահմանադրորեն իշխանություններին արգելվի երազել: Իհարկե, իրենք կհակադարձեն, որ եթե չերազեն, անգործ կմնան: Բայց ավելի լավ է, անգործ մնալ, քան անհայրենիք, անարժանապատիվ, առանց պետականության: 

Ամենահետաքրքիրն այն է, որ նույնիսկ երազանքների պատասխանատվությունն էլ է գցում մեր նախնիների վրա: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2014 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ