...

Մի հատ մեծ սրտիկ

Մի հատ մեծ սրտիկ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանի «բնապահպանական ակտիվիստներն» իրենց իրավունք են վերապահել՝ ստուգելու մարդասիրական բեռները և խոչընդոտում են Լաչինի միջանցքով բեռների անարգել անցմանը։ Ըստ էության, նրանք ապօրինի մաքսակետեր են սահմանել։ Այս անհեթեթությունը պետք է դադարեցվի»:

«ՉԻ». Սա կարելի է անվանել լայքահավաք քաղաքականություն: Այսինքն՝ պետական պաշտոնյաները համացանցում ինչ-որ մտքեր են հայտնում, որոնց ամբողջ իմաստը լայքեր հավաքելն է: 

Այլ իմաստ չկա: Այն, ինչ Մարուքյանը գրել է, ամեն օր բոլոր լրատվամիջոցները գրում են, դրա մասին տաքսու վարորդներն իրար հետ խոսում-քննարկում են... էնքան, որ մի բան գրեն: Ցույց են տալիս, նայեք, գործ ենք անում: 

Կամ՝ ո՞ւմ է ասում. «այս անհեթեթությունը պետք է դադարեցվի»: Լավ է, մի հատ ամոթանք չի տվել Ադրբեջանի «բնապահպանական ակտիվիստներին»: Ասեր՝ գետինը մտնեք, բայց ինչ նագլի դեմքեր եք: 

Դրա փոխարեն ասեք, թե ինչ եք անում, որ միջանցքը բացվի: Ինչ արդյունքների եք հասել: Ինչ անել, որ միջանցքը այլևս չփակվի: Չնայած, էս մեկի պատասխանը գիտենք. ասելու են՝ դե, ռուսների պատասխանատվության գոտում է, իրենք էլ թող բացեն: Մերը ստատուս գրելն է:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ