...

Մի մտածիր, որ չգաղտնալսվես

Մի մտածիր, որ չգաղտնալսվես

Անդրադառնալով ՆԳՆ-ին ևս գաղտնալսելու հնարավորություն տալու հարցին՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է․ «Մեզ գաղտնալսում է ու լավ է անում, բարի լինենք էնպես ապրենք, որ լսելու դաշտից դուրս մնանք։ Բա որ չլսեն, ո՞նց են իմանալու՝ ով ինչ մտածեց․․․»։

Փաստորեն, ըստ պրն Քոչարյանի, ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն պիտի անպայման իմանան, թե ով ինչ է մտածում, որպեսզի հանկարծ որևէ մեկը սխալ բան չմտածի։ Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ բոլոր նրանք, ովքեր ճիշտ-ճիշտ բաներ են մտածում՝ «լսելու դաշտից դուրս են»։ Ավելին՝ նրանց նույնպես պիտի գաղտնալսել։ Որովհետև ենթադրենք՝ որևէ ՔՊ-ական համարում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն աշխարհի ամենալավ ղեկավարն է, այլև Տիրոջ կողմից մեզ ուղարկված փրկարար հրեշտակը, որի պատկերի առջև ամեն օր պիտի աղոթել, հիմա հո այդ մասին բարձրաձայն չի՞ ասելու։ Դրա փոխարեն ընկերոջ հետ հեռախոսով խոսելիս այդ մասին կասի, ուր որ պետք է՝ կզեկուցեն, և խնդրեմ՝ հաջորդ պաշտոնը պատրաստ է։ Իսկ թշնամու ծախու-քսու վարձկանները, հասկանալի է, այնքան ապուշ են, որ իրենց ազգադավ ծրագրերն անպայման հեռախոսով պիտի քննարկեն։ Ապուշ չլինեին՝ ճիշտ ժամանակին Անդրանիկ Քոչարյանի նման կվարվեին ու կհայտնվեին փրկարար հրեշտակի կողքին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ