...

Մի քաղաքականացրեք քաղաքականությունը

Մի քաղաքականացրեք քաղաքականությունը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին արած հայտարարություններին, ասել է. «Ես շատ հարգում եմ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց նրա հայտարարությունը համարում եմ քաղաքական»:

«ՉԻ». Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Այսինքն՝ ո՞նց չէ: Ժամանակին Գալուստ Սահակյանն էր հայտարարել, թե չի կարելի ընտրությունները քաղաքականացնել: Մեկը մեկին նույն տրամաբանությունն է:

Շատ ավելի զարմանալի կլիներ, եթե Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քաղաքական չլիներ: Քաղաքական գործընթացների, իրավիճակի մասին հայտարարությունը բա ինչպիսի՞ն պետք է լիներ. մարզակա՞ն, մաթեմատիկակա՞ն, թե՞ գիտամշակութային:

Իսկ ահա Խաչատուր Սուքիասյանի պատասխանը քաղաքական չէ: Չնայած ինքը քաղաքական գործիչ է համարվում: Դա ապաքաղաքական պատասխան է: Քաղաքականը ենթադրում է, որ պետք է փաստարկներ բերվեն, որոնք հաստատում կամ հերքում են Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ առկա պնդումները, ներկայացվում է սեփական տեսակետը, բացատրվում է՝ որն է ճիշտը, որը՝ սխալ: Թե բա՝ հայտարարությունը քաղաքական է: Դե, գնա, այս մարդկանց հետ խոսիր: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1036 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ