...

Մի քիչ էլ ժպտացեք

Մի քիչ էլ ժպտացեք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է. «Ես չեմ հիշում, որ ժպիտով արած մեր որևէ ծրագիր իր նպատակին ծառայի»:

«ՉԻ». Դաժան ինքնախոստովանություն է: Մենք էլ չենք հիշում: 

2018-ից ժպտալով, կչկչալով, ղժղժալով, ճվճվալով լիքը ծրագրեր են խոստացել իրականացնել, ոչ մեկը նպատակին չի ծառայել:

Ասենք, Փաշինյանը ժպտալով խոստացել էր Արցախը Հայաստան դարձնել ու վերջ, բայց այդ ծրագրից մնաց վերջը: 

Չգիտենք, թե հիմա ինչի է երկրի ղեկավարը խոստովանում իրենց ամլությունը, բայց, որքան հասկացանք, սրանից հետո իրենց ծրագրերը փորձելու են քար լռության պայմաններում անել:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   315 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ