...

Մի քիչ էլ սպասենք

Մի քիչ էլ սպասենք

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության անելիքներին, ասել է. «Փողոց դուրս գալու քննարկումներ տեղի են ունենում ամեն օր. մինչև հաջորդ ընտրությունները մեր երկրից բան չի մնա»:

«ՉԻ». Մենք հավաստի աղբյուրներից նույնիսկ գիտենք, թե ընդդիմադիրները մոտավորապես ինչ են խոսում այդ քննարկումների ժամանակ:

Ամեն օր հավաքվում են ու սկսում քննարկումը: Մեկը զեկուցում է, որ երկրի վիճակը լավ չի, սահման, միջանցք, ադրբեջանական նոր պոստեր, թքել-մրել... Իշխան Սաղաթելյանը հարցնում է. «Բայց երկրից ինչ-որ բան մնացե՞լ է»:

Ասում են. «Հա, դեռ 29 հազար քառակուսի կիլոմետր կա»: Իշխանն էլ ծոր տալով ասում է. «Հա, դե որ մնացել է, ուրեմն դեռ փողոց դուրս գալու վախտը չի եկել: Մի քիչ էլ սպասենք»: 

«Բայց փողոց հաստատ դուրս ենք գալու, չէ՞»,- հարցնում է ընդդիմադիր դաշնակներից մեկը: «Հա, բա ո՞նց, հենց զգանք, որ երկրից բան չի մնում, տուտ ժե հայրենասիրական շարժում ենք սկսում: Վճռական, առանց նահանջի»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ