...

Մի քիչ սթափվել ե՞ք

Մի քիչ սթափվել ե՞ք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ «Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողությունների այս պահին ունենք ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ: «Բայց պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը ցավոք, վերջնական չէ: Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի, նոր հրապարակվի»:

ՉԻ.- Իհարկե, մարդու սիրտ է ճմլվում այս տեղեկությունից: Երկու նկատառում տեղի ունեցող զարգացումների մասին:

Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք վերջին 1-2 ամսում խաղաղության անհրաժեշտության մասին վեհ ստատուսներ էին գրում, մարդկանց խելք էին սովորեցնում, որ խաղաղության դարաշրջան է, պետք է հարևանների հետ խաղաղություն հաստատել, տեսնես, հասկացա՞ն, որ մուրալով խաղաղություն չի լինում: Էլ ի՞նչ պիտի լինի, որ հասկանան այս պարզ ճշմարտությունը:

Եվ երկրորդ. շատերն ասում են, որ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի ռազմական անհաջողություններից Ուկրաինայում և քանի ռուսները թույլ են, որոշել է Հայաստանից նորանոր զիջումներ կորզել: 

Լավ, Ռուսաստանը թույլ է հիմա, բա մնացածները՞. Եվրոպան, ԱՄՆ-ը: Նրանք էլ հո թույլ չե՞ն: Կարող են խիստ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, պատժամիջոցներ կիրառել նրա հանդեպ, ինչպես դա անում են Ռուսաստանի դեպքում: Բայց չեն անում, չէ՞: ԱՄՆ-ը՝ օրինակ, մտահոգություն է հայտնել, կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը: Վերջ: Ով է սկսել ագրեսիան, ով է մեղավոր, այդ մասին ոչ մի խոսք:

Ուրեմն, խնդիրը Ռուսաստանի ուժեղ կամ թույլ լինելը չէ, այլ՝ մեր թույլ լինելը: Մինչև մեր մոտ այդ գիտակցությունը գերակա չլինի, որ միայն մեր ուժերով պետք է փորձենք այս իրավիճակը շտկել, ոչ ոք դա մեր փոխարեն չի անի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   923 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ