...

Մի՛ վախեցեք, ավելի՛ համարձակ, մենք հիացմունքով հետևում ենք

Մի՛ վախեցեք, ավելի՛ համարձակ, մենք հիացմունքով հետևում ենք

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը հայտարարել է, թե «վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համարձակ որոշում է կայացրել՝ փորձելով դիվերսիֆիկացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը և շարժվել դեպի Արևմուտք»։

ՉԻ. Շատ ավելի շահեկան կլիներ, եթե պրն Ռասմուսենը Նիկոլ Փաշինյանի որոշումը համարեր ոչ թե «համարձակ», այլ «խելամիտ», որովհետև «համարձակ» գնահատականն ինքնին ենթադրում է, որ այդ որոշումը կապված է լրջագույն ռիսկերի հետ։ Օրինակ, եթե մեկը որոշում է 5-րդ հարկից ցատկել՝ լավ իմանալով, որ ողջ մնալու հավանականությունը 1-2 տոկոս է, դա, անկասկած, նույնպես համարձակ որոշում է, բայց ոչ մի դեպքում խելամիտ համարվել չի կարող։ Իսկ պրն Ռասմուսենի արձագանքն ավելի շատ հիշեցնում է հանդիսատեսի հիացմունք և էքստրեմալ տեսարանների կանխավայելում։

Առավել ևս, որ Արևմուտքում Հայաստանին «համարձակ որոշման» հետ կապված ռիսկերի չեզոքացման որևէ երաշխիք չեն տալիս։ Պարզապես հիանում են «համարձակությամբ» ու խոստանում, որ եթե մեր երկիրն այդ «համարձակության» արդյունքում «ողջ մնա»՝ ամեն ինչով կօգնեն ու նույնիսկ կփոխհատուցեն բուժման ծախսերի մի մասը։

 

 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   266 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ