...

Միանում ենք քոչարյանականների ահազանգին

Միանում ենք քոչարյանականների ահազանգին

Ռոբերտ Քոչարյանի աջակից, «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ Անի Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է. «Շտապ: Այս պահին՝ աշխատանքային ժամին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեր հաշվին ստացած պարգևավճարներով ոչ ավել ոչ պակաս «Կացին» ռեստորանում, մեղմ ասած, լափում է ժողովրդի փողերը»:

«ՉԻ». Լրիվ հաբրգել են այս իշխանությունները: Սրանք քանի՞ գլխանի են դարձել, որ հիմա էլ ռեստորաններում փող են ուտում: Էն էլ ի՞նչ փող. ժողովրդի փողերը: 

Մենք էլ ասում ենք, էս ինչի՞ է այս քանի օրը կանխիկ դրամը պակասել: Բա որովհետև ուտում են: Տանում են ռեստորան, «ժարիտ» անում, լավաշի մեջ փաթաթում ու լափում:

Սա անթույլատրելի է: Դրա համար ենք Անի Կարապետյանի ահազանգը տեղադրում, շուտ տարածեք, տեսնենք ինչ ենք անում, այս վըխքանալիայի դեմն առնենք: Ռուստամ Բադասյանը պետք է բառիս բուն իմաստով հատ-հատ հետ տա լափած փողերը: Պետք է նրա շարժը արգելափակել, թույլ չտալ, որ նույնիսկ տուալետ գնա, թե չէ ժողովրդի փողերը անվերադարձ կկորեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1071 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ