...

Միշիկի երազը

Միշիկի երազը

Ինքը պատրաստվում է ուղիղ եթերով ուղերձով դիմել հայ հեռուստադիտողներին: Պադվալում արդեն չորս հատ տեսախցիկ է տեղադրվել: Մարգարիտան նրա երեսի մակիյաժն է անում, Արմեն Թավադյանը կոստյումից կախում է «Հանրապետության վաստակավոր մագնատ» և «Սուրբ օծյալ» շքանշանները:

Այդ պահին իրեն զանգում են. «Ալո, հա Արթուր: Ոչինչ, լավ եմ, եթերի եմ պատրաստվում: Վերջին ելույթդ վատը չէր, բայց մի քիչ տոնայնությունը փոխի, խոսքիդ տրագիկոմիզմ ավելացրու, որ ավելի ազդու լինի: Ո՞նց անես: Մի ամբողջ ԱԱԾ ես ղեկավարել, չգիտե՞ս, տրագիկոմիզմն ինչ ա: Ելույթիդ տեքստը կուղարկեմ: Չաո»: 

Նորից են զանգում, այս անգամ օֆշորից. «Միհրա՞ն: Էս հլը փախած ե՞ս: Ջեբդ փող չկա՞: Լավ, կասեմ, մի 3-4 մլն դոլար ըտե կտան, յոլա գնա: Շատ չեմ կարա տամ, ճգնաժամ է: Չէ, վիրուսը կապ չունի, ֆեյսբուքը խստացրել է ֆեյքերի գրանցումը, ստիպված մի քանի պրոյեկտ փակել եմ, լիքը մարդ առանց գործ ա մնացել»:

«Տեր իմ, 10 րոպեից սկսում ենք, կապուղիները բացեցի»,- ասում է Մարգարիտան: Ինքը անմիջապես խելոք դեմք է ընդունում, ջազվեով սուրճը դնում է սեղանին, մի քիչ տնքմնքում, ձայնը կարգավորում, ու սպասում եթերի ազդանշանին: «Էնպես կանեք, որ հետևում Պիկասոյի նկարը երևա, նոր եմ առել»:

Ռեժիսորը մատով նշան է անում ու եթերը միանում է. «Սիրելի՛ հեռուստադիտողներ...»: Ու լույսերը գնում են: «Արա՛, էս ի՞նչ էր»,- գոռում է ինքը ու զանգում Տաշիրի Սամոյին: «Ալո, Արթու՞ր, էլի դու ե՞ս: Շեֆիդ փոխանցի, որ լույս չկա»: Մինչև լույսերը տալը հեռախոսով մտնում է ֆեյսբուք, տենա՝ ինչ կա-չկա: Իսկ այնտեղ արդեն բոլորը շեյր են անում Քննչական ծառայության հաղորդագրությունը. «Համացանցում հրապարակված տեսանյութի վերլուծությամբ պարզվել են թիվ 45/3 քրեական գործով հետախուզվող Մ.Մ-ի և թիվ 91/4 գործով հետախուզվող Մ.Պ.-ի գտնվելու վայրերը: Օպերատիվ խմբերը մեկնել են նրանց բերման ենթարկելու»:

Այդ պահին պադվալի դուռը թակում են: «Apri la porta, è la polizia!»:

Արթնանում է ԱԱԾ պադվալում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3825 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ