...

Մնում է՝ քֆուր դնեք

Մնում է՝ քֆուր դնեք

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է. ««Ով էս պայքարի հետ չի, Նիկոլ ա»,- երեկ ասել է Իշխան Սաղաթելյանը: Ընդդիմադիր ընթացիկ շարժման ընթացքում ավելի վտանգավոր հայտարարություն դեռ չէր արվել` նման բարձր մակարդակով։

Փաստորեն, հասարակության սորտավորումն ոչ միայն Նիկոլի ու նրա «հեղափոխության» խմբի, այլ նաև առնվազն` ՀՅԴ-ի կամ «Հայաստան» դաշինքի ձեռագիրն է»։ 

«ՉԻ». Ռուսերեն մի հատ լավ բառ կա՝ изюминка: Մի բան, որը բացակայում է այս ընդդիմության գործողություններում: Այս իշխանությունների դեմ պայքարում ունենալով բավական լուրջ փաստարկներ ու հիմնավորումներ՝ առայժմ մեկը մեկին պատճենում են 2018-ի հեղափոխության օրերի իշխանությունների տեխնոլոգիաները: Ուրիշ բան չեն մտածել:

Իսկ պատճենը՝ որպես կանոն, միշտ օրիգինալին զիջում է: 2018-ին ագրեսիվության բազմաթիվ դրսևորումներ են եղել, հիմա էլ կան: Բայց ավելի ծայրահեղ ագրեսիվություն է: 2018-ին էլ էին մեքենաներով փողոցներ փակում, հիմա էլ: Բայց եթե 2018-ին փողոցը փակում էին ԳԱԶ-53-ով, հիմա ինչ-որ մի հատ նախկին կոռուպցիոների ֆիրմայի թանկանոց բետոնախառնիչներն են մեյդան հանել: Թվում է՝ մանրուքներ են, բայց եթե հեղափոխություն եք ցանկանում անել, պետք է այնպես անեք, որ ձեր խոսքն ու գործը հրապուրի մարդկանց: 

2018-ին հայտարարում էին, թե ով չի միանում հեղափոխությանը, նա սև է, սերժական է, նախկին է, այսինքն՝ բաժանարար գծեր էին քաշում: Եղել են դեպքեր, երբ հանրային պահանջի ճնշման ներքո այս կամ այն արտիստը, մշակութային գործիչը հրապարակավ հրաժարվում էր Սերժ Սարգսյանից ստացած կոչումից կամ մեդալից: Հիմա էլ են բաժանարար գծեր քաշում, բայց ձեռի հետ էլ գնում, պարզապես հարվածում են Սոս Ջանիբեկյանին: Ի՞նչ եք կարծում, սա կավելացնի՞ ցուցարարների շարքերը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1918 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ