...

Մունդառ երկրներ են, էլի

Մունդառ երկրներ են, էլի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, հայտարարել է. «Պետք է արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով»:

«ՉԻ». Դե, սենց չեղավ: Դե արի հասկացիր, թե ում է ակնարկում վարչապետը: Տանջվելու ենք: Նախ, եկեք հիշենք, թե որոնք են մեր բարեկամ երկրները. այսպես, այսպես, ըհը, էն էլ չի... ծը... չգտանք: 

Որևէ բարեկամ երկիր չունենք: Էդ ի՞նչ բարեկամ երկիր են, եթե լռում են: Ստացվում է, որ մենք հիմա տարածաշրջանի ամենաանբարեկամունակ երկիրն ենք: Էլի նվաճում է: Միգուցե աննախադեպը վերջին 3000 տարվա մեջ:

Բոլոր դեպքերում, մենք վարչապետին խնդրում ենք չերեզ Հավաստի աղբյուր մեզ ներկայացնել այն մունդառ երկրների ցանկը, որոնք բարեկամի քողի տակ լռություն են պահպանում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   436 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ