...

Մուզիկանտ չզբաղվել պոլիծիկա

Մուզիկանտ չզբաղվել պոլիծիկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ՀՀ օրհներգին, ասել է.  «Իմ վարչապետության ընթացքում մինչև X պահը, պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ես ուշադիր եմ, և շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարման։

Չկա արագության ստանդարտ, այս տեմպի ստանդարտ, ընդհանրապես տևողության ստանդարտ, հնչողության ստանդարտ, ընդհանրապես տեխնիկական պարամետրերի ստանդարտ»:

«ՉԻ». Մենք ինչ-որ տեղ լսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը թերի բարձրագույն կրթություն ունի: Ու վերջ:

Բայց մենք չգիտեինք, որ ինքը նաև թերի երաժշտական կրթություն ունի, կամ թաքուն սովորել է կոնսերվատորիայում: 

Ու այնպես է սովորել, որ երաժշտության տեխնիկական պարամետրերից է խոսում: Հեսա օրհներգի նոտաները կվերցնի, կնայի, կասի՝ այ, էս նոտան տարեք այնտեղ, էս մեկն իջեցրեք ներքև, սա ընդհանրապես հանեք, շատ է ցցված, ու կողքի նոտայի հետ գեշ է նայվում: 

Մարդը երաժշտական նուրբ ճաշակ ունի, Հայաստանի օրհներգը սղոցում է ականջները: Եվ ընդհանրապես, հայկական ամեն ինչ գնալով իրեն ավելի է նյարդայնացնում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   700 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ