Նիկոլ Փաշինյանն արդեն Կոնֆուցիոսի մտքերն է տարածում: Բայց տարածելուց պետք է չինացու այն մտքերը տարածել, որոնք ավելի իրեն ու իր գործերին են սազական: Հենց այնպես, պատահական պետք չի Կոնֆուցիոսին անհանգստացնել, պրն Փաշինյան:
Այ, հիմա մենք Կոնֆուցիոսի մի քանի խոսք ներկայացնենք, թող հաջորդ անգամ դրանք ֆեյսբուքի իր էջում տեղադրի: Հերթով:
- «Մարդը, որը սխալ է գործել և չի ուղղել այն, ևս մեկ սխալ է գործել»:
- «Բարեպաշտ մարդը իրեն է պահանջներ ներկայացնում, ստոր մարդը պահանջներ է ներկայացնում ուրիշներին»:
- «Լսել չար մարդկանց. դա արդեն չար գործի սկիզբն է»:
- «Եթե ատում ես, ուրեմն քեզ հաղթել են»:
- «Առաջ ես լսում էի մարդկանց խոսքերը և հավատում նրանց գործերին: Այժմ ես լսում եմ մարդկանց խոսքերը և հետևում նրանց գործերին»:
- «Վրեժ լուծելուց առաջ երկու գերեզման փորիր»:
Իսկ ընդհանրապես, երբ Փաշինյանը այսպիսի մտքեր է տարածում, մեզ հիշեցնում է «Սինյոր Ռոբինզոն» ֆիլմի սևամորթ տղամարդուն, որ ասում է. «Солнышко выходит, людям жарко-жарко» ու բուռն ծափահարությունների արժանանում: