...

«Նաղդո՞վ» է հայտարարել, թե՞ «նիսյայով»

«Նաղդո՞վ» է հայտարարել, թե՞ «նիսյայով»

«Էնքան խոսեցիք, որ էդ ճանապարհը պիտի փակվեր։ Այնուամենայնիվ այդ ճանապարհն օգտագործվում էր, չգիտեիք, հա՞»,- լրագրողներին ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Որպես ՔՊ-ական՝ Անդրանիկ Քոչարյանը, իհարկե, ճիշտ է վարվել․ «շեֆի» ու նրա ուսապարկերի մեղքը բարդել է նրանց վրա, ովքեր այդ պահին կողքը կանգնած են եղել։ Լրագրողների փոխարեն վարսավիրի կամ խառը կանաչի ծախողի հետ խոսեր՝ նրա՛նց կմեղադրեր։ Այլ հարց է, թե արդյո՞ք այդ հայտարարության համար նախապես ստացել է «բարեկիրթ հարևանների» «ֆինանսական աջակցությունը»։ Ի վերջո մարդն ասում է, որ «այդ ճանապարհն օգտագործվում էր» և դրանով իսկ նախ՝ ստախոսության մեջ է մեղադրում Հայաստանի և Արցախի իշխանություններին, որոնք ամիսներ շարունակ աշխարհով մեկ աղմուկ էին բարձրացնում, թե Արցախը շրջափակման մեջ է, և երկրորդ՝ հաստատում է Ադրբեջանի այն արդարացումը, թե իրենք անցակետ են դրել, որովհետև հայերն այդ ճանապարհը լավ էլ թաքուն օգտագործում էին։ Իսկ նման ծառայությունների համար ադրբեջանցիները հաստատ կարգին կվարձատրեին։

Հա, ի դեպ՝ էն ովքե՞ր էին Հայաստանում «հինգերորդ շարասյուն» փնտրում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   587 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ