...

Նառա ջան, դու խոսի

Նառա ջան, դու խոսի

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` 24News-ի հետ հարցազրույցում ասել է. «Ռուբեն Վարդանյան և այլն, և այլն, իրենց հայրենասիրական անկեղծությանը ես չեմ հավատում: Տեսնում եմ տարբեր ինչ-որ վերլուծական շրջանակներ սկսել են քծնել Վարդանյանին՝ մտածելով իրենց կգնի ու քաղաքագիտական փտած վերլուծությունները կվաճառեն նրան: Ես իրավունք ունեմ չհավատելու «Ապրելու երկիր» կուսակցության լիդերների ազնվությանը, երբ ասում են՝ ապրելու երկիր, բաց իրենց երեխաներն ապրում են այլ երկրում: «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարի երկու որդիներն ապրում են այլ երկրում, Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ապրում է այլ երկրում»:

ՉԻ.- Ըհը՜, այ սա ուրիշ բան: Բա մենք էլ դա ենք ասում: Նաիրա Զոհրաբյանն էլ է դա ասում: Մնում է, այդ անվստահությունը նա տարածի ազգի մնացած փրկիչների վրա ու հեռու մնա նրանցից: 

Թե չէ, մենք մարդ գիտենք, որի թոռները բացառապես Ամերիկայում են ծնվում: Մարդ էլ կա, զավակներին փախցնում է Կանադա, ասում է՝ ինչի՞ պիտի իմ տղաները բանակում ծառայեն, եթե Ղարաբաղի ջոջերի զավակները չեն ծառայել: Նառա ջան, ջնջի նրանց քո շորթ-լիստից:

Բայց Ռուբեն Վարդանյանը չի կարող ասել, որ իր զավակները բանակում չպիտի ծառայեն, որովհետև Արցախի երևելիների զավակները չեն ծառայել, որովհետև ինքն էլ է այլևս Արցախի երևելի: Այդ տրյուկը չի անցնի: 

Սպասենք, տեսնենք՝ ոնց է Ռուբեն Վարդանյանն այս տհաճ իրավիճակից դուրս գալիս, ինչի է մենակ իր համար Հայաստանը կամ Արցախը ապրելու երկիր:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2280 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ