...

Նազարը գնում է մարտի

Նազարը գնում է մարտի

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է. ««Նախկիններ-ներկաներ» դիմակայությունը հաղթահարելու անհրաժեշտությունն ավելի է ընդգծվում։ Այժմ ակնհայտ է. հաղթահարելու միայն մեկ ճանապարհ և միայն մեկ տարբերակ կա։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը չհաղթահարեն անցողիկ շեմը 2026թ․ առաջիկա խորհրդարանական ընտրություններում»։ 

«ՉԻ». Ո՞նց էր ասում Քաջ Նազարը. «Գյադեք, էս կողմն անցեք, գյադեք, էն կողմն անցեք»:

Հիմա Փաշինյանն այդ կարգավիճակում է, երբ իրեն թվում է, թե կարող է որոշել, թե ընդդիմադիր ուժերից որն այս կողմ անցնի, որն այս կողմ չանցնի: 

Պատկերացնում ենք, թե սա ոնց իրեն կճղեր, եթե նման միտք հայտնեին իր ասած նախկինները՝ Ռ. Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Բայց հիմա հասել ենք նրան, որ արդար ընտրությունների համար նախկինում պայքարածը հիմա գծագրում է ապագա խորհրդարանի կազմը, ավելի ճիշտ՝ ցանկանում է, որ ընտրություններ չկայանան, այլ նշանակումներ լինեն: Ում նշանակի, նա էլ խորհրդարանում հայտնվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   54 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ