ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, թե «Վաղարշապատում պարտվել է նաև Տաշիր Սամոն», ապա ավելացրել՝ «բան չմնաց, մի քանի ամսից ժողովուրդը մռթներիդ կտա իր պատասխանը ձեր Սերժիկ-Ռոբիկի հետ միասին»։
«ՉԻ»․ Վաղարշապատում ժողովրդի ձայները մոտավորապես կիսվել են՝ կեսն իշխանություններին է ընտրել, կեսը՝ ընդդիմությանը։ Հիմա հարց է ծագում՝ իշխանական թիվ մեկ «ֆեյքաբույծն» ինչո՞ւ է բացահայտ թշնամանքով խոսում ժողովրդի կեսի մասին ու վիրավորում նրանց (որովհետև մարդիկ ունենում են դեմքեր, իսկ մռութներ ունենում են կենդանիները)։
Իսկ գուցե բացահայտ թշնամական վերաբերմունքն ուղղված է ոչ թե ժողովրդի կեսին, այլ Տարոն Չախոյանի ասած «Տաշիր Սամոյին ու Սերժիկ-Ռոբիկի՞ն»։ Այսինքն՝ նրանք թշնամինե՞ր են։ Բա եթե թշնամիներ են՝ ինչո՞ւ է Սամվել Կարապետյանն անազատության մեջ ինչ-որ անհեթեթ մեղադրանքներով, իսկ «Սերժիկ-Ռոբիկն» ընդհանրապես ազատորեն վայելում են կյանքը։ Չէ՞ որ «թշնամիներին» չեզոքացնելը ոչ թե իշխանությունների քմահաճույքի հարց է, այլ ուղիղ պարտականություն։ Այնպես որ՝ կամ հիմնավորապես ապացուցեք, որ նրանք թշնամիներ են (ընդ որում՝ ոչ թե Նիկոլի, այլ պետության), կամ սսկվեք ու վեր ընկեք տեղներդ։