...

«Ներում-բեկում» չի լինելու, լինելու է «բեկում-ներում»

«Ներում-բեկում» չի լինելու, լինելու է «բեկում-ներում»

Անդրադառնալով կոռուպցիային՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «ներում-բեկում չի լինելու, անկախ նրանից, թե դա տեղի կունենա նախկին, ներկա իշխանության կողմից, դա պետք է արժանանա հստակ, ուժեղ, օրինական գնահատականի»։

Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե որպես կանոն՝ կոռումպացվում են գործող իշխանությունները։ Պարզվում է՝ ոչ, հինգուկես տարի առաջ իշխանությունը կորցրած նախկինները նույնպես կարող են շարունակել զբաղվել կոռուպցիայով։ Պատկերացրեցի՞ք։ Ասենք՝ ինչ-որ մեկը գնում է Տարոն Մարգարյանի մոտ, ասում «հարազա՛տ, դու ահագին վախտ առաջ քաղաքապետ էիր, չէ՞, բան արա՝ գառաժիս հարցը լուծվի» ու ծրարով փողը դնում սեղանին, կամ մի ուրիշը դիմում է, ասենք, Սեյրան Օհանյանին՝ «գեներալ ջան, էսի վեկալ, բան արա՝ տղուս մի ձևի բանակից ազատենք․․․»։ Ըստ էության՝ հենց այս մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը։

Ուշադրություն դարձրեք՝ նա խոսում էր այսօրվա՛ իրավիճակի մասին, ու նաև պնդում, թե այսօր կոռուպցիայի դեմ պայքարը նույնքան արդիական է, որքան 2018-19-ին։ Հիմա պատկերացրեք՝ «սանէպիդկայանի» աշխատակիցը հինգ տարի շարունակ աղմուկ-աղաղակ է բարձրացնում, թե արմատախիլ է արել առնետներին, իսկ հինգ տարի հետո ասում՝ այսօր առնետների դեմ պայքարը նույնքան արդիական է, որքան հինգ տարի առաջ։ Դա նշանակում է, որ առնետների թիվն առնվազն նույնքան է, որքան առաջ, իսկ հնգամյա «պայքարի» արդյունքում փոխվել է միայն նրանց դեմ պայքարողների կենսամակարդակը։ 

Իսկ «ներում-բեկում» իսկապես չի լինելու։ Լինելու է «բեկում-ներում»։ Այսինքն՝ կոռումպացվածները սկզբից «բեկելու են» իրենց թալանի մի մասը դեպի որևէ բարեգործական հիմնադրամ, ու միայն դրանից հետո է լինելու «ներումը»։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2756 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ