Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մեղադրվող կողմի պաշտպան Բալոյանը դատական նիստում ասել է, որ Սոնա Մնացականյանը գուցե քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորյալ չի զիջել և դիտավորյալ հատել է ճանապարհը կամ դիտավորյալ հետ քայլ է կատարել:
«ՉԻ». Սա մեկը մեկին հիշեցնում է «Comedy Club»-ի հայտնի սքեթչը, երբ Ռաֆիկն իր գյադաների հետ կայֆի համար ծեծում-ջարդում է խեղճուկրակ ջութակահարին, Ռաֆիկի ոստիկանապետ հայրը պարզաբանում է, թե ջութակահարն ինքն է դիտավորյալ քայլել Ռաֆիկի խմբի դեմ ու սադրել նրանց:
Մնում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական ասուլիսում հայտարարի՝ դե ես ի՞նչ մեղավոր եմ, որ հանգուցյալ Սոնան քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորյալ չի զիջել ճանապարհն ինձ:
Ու վաբշե, պետք է ստուգել այն վարկածը, որ մեքենայի վրաերթից մահացածը Կրեմլի հետ կապեր է ունեցել: