...

Նիկոլ Փաշինյանի առաքելությունը ավարտված չէ

Նիկոլ Փաշինյանի առաքելությունը ավարտված չէ

«Երբ կհեռանա Մահաբերը». նման հարցադրում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում։ Հարցի պատասխանը նա այսպես է ձևակերպել․ «Արցախի պարտությամբ նրա առաքելությունն ավարտված է, ինչ որ պետք է աներ, ինչի համար նրան բերել էին, արդեն արել է և նրա մնալն իմաստ չունի։ Մահաբերի իշխանության մնալու միակ ռեսուրսն արտաքին պարտնյորների համար կանխատեսելի, ադեկվատ, պատասխանատու այլընտրանքի՝ իշխանության հայտ ներկայացնող ուժի բացակայությունն է, որը չլինի տարբեր ուժերի բորշչ, որոնք պոպուլիստ կարգախոսների միջոցով մարդանց ցավոտ վերքերի վրա են խաղում։ Մահաբերի հեռանալու բանալին հենց այս խնդրի լուծումով է պայմանավորված, այլ ոչ թե հանրահավաքների մասնակիցների քանակով»։

Նիկոլ Փաշինյանի առաքելությունը դեռ ավարտված չէ։ Նրանից դեռ «քերելիք» ունեն արտաքին պարտնյորները, դրա համար էլ առանձնապես շահագրգռված չեն Հայաստանում նկատել այն քաղաքական ուժին կամ անհատներին, որոնք կանխատեսելի են, ադեկվատ ու պատասխանատու։ Հենց «քերեն» իրենց ուզածը, չեն նայի՝ այդ ուժը կա՞, թե՞ չկա։ Պարզապես կհրահանգեն հրապարակում մնացածներին տուն վերադառնալ, փոխարենը կարճ ժամանակում հրապարակի վակուումը կլցվի։ Մասնակիցների քանակն էլ խնդիր չի լինի, որովհետև հենց հասարակությունը շանս տեսավ, որ կարող է նախկիններին ու ներկաներին մեկ փաթեթով գրողի ծոցն ուղարկել, անպայման օգտվելու է այդ շանսից։ Ցավոք, առայժմ նման սցենարի հավանականությունը գրեթե զրոյական է։ Գործող նախկին և ներկա քաղաքական-տնտեսական-իրավական էլիտաները մաշված են, հանրությունը ինքն իրեն օտարել է քաղաքական գործընթացներից, իսկ նոր էլիտաների ձևավորումը ժամանակ է պահանջելու։

Գոհար Վեզիրյան  
 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1567 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ