...

Նիկոլ Փաշինյանի հաջորդ ֆեյսբուքյան ասուլիսը

Նիկոլ Փաշինյանի հաջորդ ֆեյսբուքյան ասուլիսը

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ։ Իմ ֆեյսբուքյան նախորդ ասուլիսի արձագանքները բավականին հակասական էին, ուստի ես որոշեցի ևս մեկ անգամ անմիջականորեն շփվել ձեզ հետ և նորովի պատասխանել հասարակությանը հուզող բոլոր հարցերին։ Աննա, մի հատ տես ինտերնետը խի՞ ա կտրտում։ Կարող ա՞ վայֆայի սվեչեքը թրջվել են։ Մի հատ էն անտենան ծռի էս կողմ։ Հա, հիմա լավ ա։ 

Եվ այսպես, սկսենք առաջին հարցից։ Ֆեյսբուքյան օգտատեր Archibald Al-Yousuf-ը գրում է․ «Մեծարգո պարոն վարչապետ, տեղի՞ն են արդյոք շնաբարո դուրսպրծուկների շահարկումները Սյունիքի վերաբերյալ»։ Սիրելի Արչի, շնորհակալություն հարցի համար։ Պիտի արձանագրեմ, որ դեռևս 7-րդ դարում մենք զրկվել ենք Ադրբեջանին Սյունիքով սուվերեն միջանցք չտրամադրելու բոլոր տեսական և գործնական հնարավորություններից։ Բայց երբ որ ես խոսում էի միջանցքային տրամաբանությունը բացառելու մասին․․․ է․․․ է․․․ ես Լաչինի՛ միջանցքի մասին էի ասում։ Էն որ ասում են Լաչինի միջանցքով պիտի գնանք Արցախ․․․ Բայց մենք ինչի՞ պիտի Ադրբեջանի տարածքով Ադրբեջանի տարածք գնանք միջանցքով։ 

Հաջորդ հարցը։ Ֆեյսբուքյան օգտատեր Ahmad Bin Gugo-ն հարցնում է․ «Փառք մեր դուխով վարչապետին, բայց ինչի՞ չես մեր տված պողպատե մանդատը օգտագործում ընդդիմադիր թափթփուկների․․․»։ Լավ, շարունակությունը չկարդամ։ Մեծարգո պարոն Գուգո, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ես չեմ կարող ազդել արդարադատության վրա։ Ես ընդամենը կարող եմ ազդել արդարադատություն իրականացնողների վրա, բայց քանի որ քրեակատարողական հիմնարկներում տեղերը սահմանափակ են՝ ինձ չի հաջողվում ամբողջ ծավալով իրականացնել ժողովրդավարական բարեփոխումները։ Այո, Ձեր ներկայացրած մեղադրանքը լեգիտիմ է, բայց ՏԻՄ ընտրություններին հաջորդած գործընթացները Ձեզ երևի համոզել են, որ այդ ուղղությամբ լուրջ առաջընթաց կա։

Անցնենք հաջորդ հարցին։ «Առավոտ» օրաթերթը․․․ Չէ, կներեք, բայց ֆեյք լրատվամիջոցներին չեմ պատասխանում։ Հայկական մեդիա-դաշտը․․․ Հա, իմիջիայլոց՝ էդ որ ասում եմ հայկական, ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Հայաստանը պիտի լինի հայկական։ Բա Մասիսում էդքան ադրբեջանցիներ են ապրել, Վարդենիսում էդքան ադրբեջանցիներ են ապրել, էդ ո՞նց եք ասում հայկական։ Կներեք, բայց արդեն չեմ կարող թաքցնել ճշմարտությունը։ 

Հաջորդը։ Nikolprkich TV տելեգրամյան ալիքը հարցնում է՝ «վերջապես ե՞րբ է բացվելու հայ-թուրքական սահմանը, և ե՞րբ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և բարեկեցիկ Հայաստանում»։ Շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն մի անգամ աշխատանքային այցով գնում էի Գյումրի՝ քյալլա ուտելու և հայ-թուրքական սահմանը մոտիկից տեսնելու համար, բայց Աշտարակ չհասած՝ ավտոս փչացավ։ Իջանք, որ բրթենք՝ պատահաբար աչքովս ընկան մայրուղու աջ կողմի շքեղ առանձնատները։ Էն որ Ազգային ժողովում մեծ-մեծ խոսում են հայրենասիրությունից՝ այ դրանց վիլլաներն էին։ Բա ամոթ չի՞, որ թուրքերը Գյումրիից Երևան գալուց էդ կոռուպցիոն դրսևորումները տեսնեն։ Ուրեմն՝ նախ և առաջ այդ հարցը պիտի լուծել, պիտի սաղ քանդենք ու պլիտա առ պլիտա բաժանենք ժողովրդին, և միայն դրանից հետո կարող ենք խոսել հայ-թուրքական սահմանի բացման մասին։ Իմիջիայլոց՝ հաջորդ հարցն էլ է սրա մասին։ Asad Bubu-ն հարցնում է․ «Լավ, հասկացանք, որ արդարադատությանը միջամտել չեք կարող, բայց շինարարական աշխատանքներին միջամտել հաստատ կարող եք, ինչո՞ւ մի 300 միլիոն չեք հատկացնում ու մի քանի բուլդոզեր բերում, որ այդ շենքերը քանդեք»։ Սիրելի Բուբու, շնորհակալություն կառուցողական առաջարկի համար։ Խոստանում եմ կառավարության առաջիկա նիստում բարձրացնել այդ հարցը։ 

Հաջորդ․․․ Էս չհասկացա, ինտերնետը գնա՞ց։ Լավ ա, կակռազ ահագին ժամանակ ա Յուքոմի գույքի օրինականությունը չէի ստուգել ․․․
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2516 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ