Համացանցում շրջանառվում է մի գաղտնալսում, որից պարզվում է, որ «հիբրիդային պատերազմի» մասին գործը ամբողջությամբ թխված է իրավապահների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամաններով: Հրապարակելով այդ ձայնագրությունը, դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազին ձայնագրության իսկությունը անհապաղ քննելու և այն հաստատելու դեպքում Փաշինյանի նկատմամբ անհապաղ քրեական հետապնդում սկսելու պահանջով:
Ստորև, ձայնագրության տեքստը՝
Ուրեմն հիմա հատուկ հանձնարարական եմ տալիս ԱԱԾ ու քննչականի պետերին։ Ինչքան հնարավոր է շուտ բռնում եք էդ Բագրատ սրբազան ա, ինչ ա, դրան ու դրա մի քանի կողմնակիցներին, մի 2 աչքի ընկնող դաշնակների, օրինակ էն Արթուր Սարգսյանին, կամ էլ Բեղլուին ու սաղին փակում եք սահմանադրական կարգի տապալման ու բռնի հեղաշրջման փորձի մեղադրանքներով։ Դե դուք սարքելու ձեւերը ինձնից լավ գիտեք, զենք ա, բան ա, տարեք, գցեք նկարեք, ցույց տանք Հանրայինով, բանով, էդ Բագրատի ձենով էլ ձայնագրություններ սարքեք, թող ժողովուրդը լսի ու հավատա, որ իբր իմ վրա մահափորձ էին ուզում անել, համ էլ ձեռի հետ Գարեգինի մաֆիային կվախեցնենք... ու թող դրանք էլ իմանան, որ իրանց վրա էլ հանգիստ կարանք սարքենք։ Տաշիրի Սամոն վկա, ձեզ էդ հրամանը կատարելու համար ունեք մի շաբաթ ժամանակ, ձայնագրություններ է, բան է, սաղ սարքեք ու անցեք գործի։