...

Նիկոլ Փաշինյանի ինքնագնահատականը՝ ապոկալիպսիս

Նիկոլ Փաշինյանի ինքնագնահատականը՝ ապոկալիպսիս

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Վաղարշապատի ընտրություններում իրենք հաղթել են, որովհետև ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ իրենք՝ կյանքի մասին։ Նա նաև կարծիք է հայտնել, որ խորհրդարանական ընտրություններում նույն արդյունքն է լինելու, որովհետև «մենք, միասին դաժան փորձությունների միջով անցնելով, ի վերջո ապոկալիպսիսը թողել ենք անցյալում, և այսօր ու առջևում միայն կյանքն է»։

«ՉԻ»․ Սա իսկապես բացառիկ, գուցե նույնիսկ՝ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ցինիզմ է։ Մարդն իր բերանով իր իսկ ղեկավարման տարիներն անվանում է ապոկալիպսիս ու «այդ հիմքով» վստահություն հայտնում, որ շարունակելու է ղեկավարել։ Ընդդիմությանն էլ մեղադրում է, որ նրանք այդ ապոկալիպսիսի, այսինքն՝ իր բերած աղետների մասին են խոսում, մինչդեռ այդ աղետները մնացել են անցյալում։

Նախ՝ անցյալում չեն մնացել։ Այսօր էլ Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում ՀՀ տարածքից մոտ 200 քկմ տարածք, մեր երկիրն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», հայ գերիներն էլ շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Եվ երկրորդ՝ եթե անգամ անցյալում մնացած լինեին, միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը, որոնք հանգեցրեցին ապոկալիպսիսի, վաղեմության ժամկետ չունեն ոչ քրեա-իրավական, ոչ բարոյական տեսանկյունից։

Այնպես որ՝ ՔՊ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթելու միայն մի տարբերակ ունի․ լրջորեն համալրել հետագայում հարուցվելիք քրեական գործերի «քեյսը»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   186 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ