...

Նիկոլ Փաշինյանի կյանքի իմաստը

Նիկոլ Փաշինյանի կյանքի իմաստը

«Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի բաժինն է ու անձնագրայինը։ Դե որ տենց լավ է, եկեք ամեն գյուղում մի 6 հատ բացենք, ասենք՝ արա՛, էս ի՞նչ երջանիկ երկիր ենք, ամեն թաղում ունենք 6 հատ կադաստրի, 12 հատ էլ՝ անձնագրային բաժին», կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարող է «Կարգին սերիալի» ոճով հումորներ անել՝ ձևացնելով, թե չի հասկանում մարդկանց մտահոգության իրական պատճառը։ Իսկ մարդիկ մտահոգված են, որովհետև նկատել են, որ զարմանալի «զուգադիպությամբ»՝ կադաստրի բաժինները, անձնագրայինները, դպրոցները և այլ հիմնարկները «օպտիմալացվում են» հատկապես այն սահմանամերձ բնակավայրերում, որոնց նկատմամբ «տարածքային պահանջներ է գեներացնում» Ալիևը։

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի հումորն էլ է անսպառ (չգիտես ինչու՝ որոշ չարամիտներ դրան ցինիզմ են անվանում), մեծ հավանականությամբ՝ կառավարության հաջորդ նիստում նա կզարգացնի թեման ու կասի․ «Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը Սահմանադրությունն է, զինանշանը ու բանակ ունենալը։ Դե որ տենց ա, եկեք զինանշանի վրա մի 6 հատ Մասիս սար նկարենք, Սահմանադրության մեջ էլ 12 հատ Հռչակագիր դնենք, բանակն էլ մեծացնենք, ասենք՝ արա՛, էս ի՞նչ երջանիկ երկիր ենք․․․ Ուրեմն էդքան ասֆալտ ենք անում, բորդյուր ենք փոխում, էդ սաղ հեչ՝ բանակից ե՞ք խոսում»։

Իսկ մեծ հաշվով՝ մենք չգիտեինք, որ մեր կյանքի իմաստը հումորիստ վարչապետ ունենալն է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ