...

Նիկոլի ապագա գրառումները

Նիկոլի ապագա գրառումները

«Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եվ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները՝ չի էլ գրանցվի:)

Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հեռու չէ այն օրը, երբ նա կանի նմանատիպ ևս մի քանի հայտարարություն: Մոտավորապես այսպիսին:

Թու, թու, թու՝ մինչև այս պահը Քոչարյանը նստած է: Եվ եթե ԱՅՈ քվեարկեք, դեռ երկար կնստի:

Թու, թու, թու՝ մինչև այս պահը ՀԴՄ լավ էլ ուզում եք: Եվ եթե պահեք տեմպը, պարգևավճարներին ոչինչ չի սպառնա:

Թու, թու, թու՝ Թուրքիան և Ռուսաստանը հագել են իրար Իդլիբում: Եվ եթե պահեն տեմպը, ահագին ժամանակ հեռու կմնան Հայաստանից:

Թու, թու, թու՝ դուք դեռ հավատում եք ինձ: Եվ եթե պահպանեք տեմպը, ես դեռ երկար կմնամ վարչապետ:

Թու, թու, թու՝ մինչև այս պահը իմ ընդդիմությունը Քոչարյանն ու Սարգսյանն են: Եվ եթե այսպես մնա, մեր իշխանությանը ոչինչ չի սպառնա:

Թու, թու, թու՝ մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եվ սա աննախադեպ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2333 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ