...

Նիկոլի ճանապարհային քարտեզը․ «լինում է, չի լինում մի Հայաստան․․․»

Նիկոլի ճանապարհային քարտեզը․ «լինում է, չի լինում մի Հայաստան․․․»

«Եթե ընտրություն պիտի լինի՝ կամ ՀՀ-ն, կամ ես, թող չլինի Նիկոլ Փաշինյանը», Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչպիսի բացառիկ մեծահոգություն։ Կարող էր, չէ՞, հայտարարել, թե «ավելի լավ է Հայաստանը վերանա, քան ես»։ Բայց՝ չէ, մարդը համարում է, որ Հայաստանի Հանրապետությունն այնուամենայնիվ մի քիչ ավելի կարևոր է, քան իր անձը։

Այլ հարց է, որ «կամ ՀՀ-ն, կամ Նիկոլ Փաշինյանը» երկընտրանքը վաղուց գոյություն ունի, պարզապես հասարակությանը մատուցվում է փուլային տարբերակով։ Սկզբում՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» (այսինքն՝ «կամ ես, կամ կառավարման համակարգի փլուզում»)։ Արդյունքում՝ ինքը «եղավ», կառավարական համակարգը փլուզվեց։ Հետո՝ «կամ ես, կամ Ղարաբաղը»։ Արդյունքում՝ ինքը պահպանեց իշխանությունը, Արցախը հայաթափվեց։ Հիմա էլ ամբողջ Հայաստանի մասին է ասում։ Ընդ որում՝ սա երևի միակ դեպքն է, երբ հասարակության բացարձակ մեծամասնությունը նրա հետ համամիտ է․ ավելի լավ է Նիկոլը չլինի, քան Հայաստանը։ Միակ տարաձայնությունն այն է, որ մեծամասնության կարծիքով՝ այդ ընտրության պահը վաղուց է եկել, իսկ Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե դեռ կարող է ժամանակ ձգել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2088 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ