...

Նիկոլիզմը՝ գործողության մեջ

Նիկոլիզմը՝ գործողության մեջ

Եվ այսպես, Արցախում պատերազմ է։ Թե ինչ է կատարվում առաջնագծում՝ շատերս պատկերացում չունենք, և դա հասկանալի է․ պատերազմ է։ Թե ինչ քարոզչական նախապատրաստական աշխատանքներ է տարել Ադրբեջանը և ինչպես է այդ աշխատանքները շարունակում ռազմական գործողությունների փուլում՝ համացանցում փնտրել պետք չէ։ «Հայկական ժամանակը» ամեն ինչ տեղը տեղին փոխանցում է։ Պատերազմի սկսվելուց րոպեներ անց այդ լրատվամիջոցը տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահներն են ադրբեջանական կողմին հայտնել Արցախի բանակի դիրքերի կոորդինատները, հետո հենց այդ լրատվամիջոցը տարածեց այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանը «մարդասիրական միջանցքներ» է տրամադրում բոլոր այն հայերին, որոնք կցանկանան լքել Արցախը, և այլն։

Ժամեր անց Նիկոլ Փաշինյանը «լայվ մտավ» և դեմքի վշտաբեկ արտահայտությամբ ելույթ ունեցավ առ այն, որ խստորեն դատապարտում է ադրբեջանական ագրեսիան (համարյա Ուրուգվայի պես), բայց եթե անգամ Ադրբեջանը մինչև վերջին հայը ոչնչացնի Արցախի բնակչությանը՝ Հայաստանը, միևնույն է, դա գնահատելու է որպես սադրանք և թույլ չի տալու իրեն ներքաշել ռազմական գործողությունների մեջ։ Այդ ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարությունը, իհարկե, հասցրեց «կողմերին» զսպվածության կոչ անել (թեև Ադրբեջանը պատերազմ սկսելու իր որոշման մասին նախապես հայտնել էր ռուսներին, այսինքն՝ այս դեպքում «ո՞վ է առաջինը սկսել» հարցը տեղին չէր), Արևմուտքը պարտաճանաչորեն մտահոգվեց, բայց պատերազմը շարունակվում է։ Ու թե ևս քանի օր կարող են դիմադրել մի քանի հազար ղարաբաղցիներն առանց ժամանակակից սպառազինության ու ապավինելով բացառապես սեփական մարտական որակներին՝ հայտնի չէ։ Բայց հաստատ չեն հանձնվի ու «վերջին վարիանտ»՝ իրենց մեջ ուժ կգտնեն դեպի Հայաստան ուժով ճանապարհ բացելու համար։

Հիմա՝ Հայաստանի մասին։ Ի՞նչ է անում որևէ երկրի ձախողված ղեկավարը։ Ճիշտ է՝ առանց պատճառաբանություններ փնտրելու սուսուփուս հեռանում է։ Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, ով հնարավոր ամեն ինչ է ձախողել՝ և՛ «հեղափոխական արժեքները», և՛ «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը, և՛ պատերազմը, և՛ «խաղաղության օրակարգը», և՛ «արցախահայության անվտանգության միջազգային մեխանիզմները»․․․ Չէ, Նիկոլ Փաշինյանը չի հեռանում։ Տեսախցիկների առջև քամակը քորելով հոխորտում է, թե բա գիտե՞ք ինչ, ժողովուրդ ջան, ամբողջ աշխարհը Հայաստանի դեմ է ելել ոչ թե այն պատճառով, որ ես ապուշ եմ (չնայած՝ էդ է՛լ կա), այլ որովհետև ես ձեզանից մեկն եմ։ «Համ էլ՝ բա եթե ես գնամ, ո՞վ ա գալու, Դո՞գը»։

Ի դեպ, Արցախում սկսված պատերազմի առիթով Նիկոլ Փաշինյանի «լայվը» լավ հիշեք։ Ու համենայն դեպս անգիր արեք տեքստը, որովհետև հետագայում, երբ անխուսափելի պատերազմը տեղափոխվի ՀՀ տարածք, նա ճիշտ նույն տեքստն է արտասանելու, պարզապես «Լեռնային Ղարաբաղ» բառերի փոխարեն ասելու է «Սյունիք», «Գեղարքունիք», «Վայք», «Տավուշ» և այլն։ Իսկ իմաստը նույնն է լինելու՝ թույլ չենք տա այդ «դժբախտ-դժգույն տարածքների» պատճառով մեզ ներքաշել պատերազմի մեջ։ Մնացածը՝ ինչպես տեքստում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ