...

Նիկոլը հացը կտրեց, ընդդիմությունը՝ տեսարանները

Նիկոլը հացը կտրեց, ընդդիմությունը՝ տեսարանները

Արդեն քանի օր է՝ Երևանի առանց բացառության բոլոր խանութներում հացի բոլոր տեսակները թանկացել են առնվազն 20-25 տոկոսով։ Քաղաքական դաշտից ձեն-ձուն չկա։ Փոխարենը «ձեն-ձուն» կա խանութներում՝ քաղաքական դաշտի և առաջին հերթին իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչների ծնողների հասցեին։ 

Թե ինչու երիտքայլականները ձայն չեն հանում՝ հասկանալի է։ Ի՞նչ պիտի ասեն, շատ-շատ՝ Նիկոլը պիտի հայտարարի, որ դա վկայում է մեր հպարտ քաղաքացիների վճարունակության կտրուկ աճի մասին, առողջապահության նախարարությունն էլ պիտի որոշում ընդունի, թե քանի որ հացը վնասակար է՝ խանութներում այն ցուցադրել չի կարելի, գներն էլ բարձրացել են առողջ ապրելակերպի շրջանակներում։ Եվ ընդհանրապես՝ հացը մարդկանց ուղեղներո՛ւմ է թանկացել։ Իսկ թե ընդդիմությունն ինչու ձայն չի հանում՝ երկու բացատրություն ունի։ Նախ՝ նրանք տեղյակ չեն, իրենց դա չի հետաքրքրում (ունեցվածքի հայտարարագրերը նայեք՝ կհամոզվեք), և երկրորդ՝ չեն ուզում այդ հարցը բարձրացնելով օգնել Նիկոլին։ Ի՞նչ պիտի անի Նիկոլը, եթե աղմուկ բարձրանա։ Ճիշտ է, նախ կհայտարարի, որ հացը դեռ նախկինների օրոք է թանկացել, հետո հանձնաժողով կստեղծի, որ թանկացման պատճառները պարզեն, սրանք էլ կսկսեն ուսումնասիրել ցորեն ու ալյուր ներկրող «բարեխիղճ գործարարների» բիզնեսները, և արդյունքում՝ մի քանի հայտնի հիմնադրամներ միանգամից մի քանի խոշոր նվիրատուներ ձեռք կբերեն։

Մի խոսքով՝ «ապագա կա՛ ապագա»։ Հունիսի 1-ից՝ արդեն նոր գներով։ 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2107 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ