...

ԿԲ-ն միջամտե՞լ է, թե՞ փայամտել

ԿԲ-ն միջամտե՞լ է, թե՞ փայամտել

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, թե «եթե չմիջամտեինք, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի միջակայքում»։

Հայաստանում տարեկան առավելագույն գնաճը պիտի լիներ 5,5 տոկոս, եթե համարյա դրա կրկնակին է՝ ուրեմն ԿԲ-ն ձախողվել է, բայց երբ ԿԲ նախագահին այդ մասին հարցնում են, դեռ մի բան էլ հպարտանում է՝ այդ իրե՛նց շնորհիվ է, որ գնաճի տեմպերն ընդամենը 2 անգամ են գերազանցել թույլատրելի սահմանը, իրենց ջանքերը չլինեին՝ 3 անգամ կգերազանցեին։ Համաձայնվեք, որ ընդհանուր առմամբ՝ «եթե չմիջամտեինք, ավելի վատ կլիներ»-ը շատ ունիվերսալ արդարացում է։ Բայց պատկերացրեք՝ նույն Մարտին Գալստյանը դերձակի մոտ կոստյում է պատվիրում, պարզվում է՝ մի քանի «ռազմեռ» մեծ է, շալվարի փողքերը ետևից քարշ են գալիս, պիջակի թևքերը հասնում են ծնկներին և այլն, իսկ երբ փորձում է դժգոհել՝ դերձակը պարզաբանում է, որ եթե ինքն իր գործը վարպետորեն չաներ՝ կոստյումը շատ ավելի մեծ կլիներ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ բառապաշարով պրն Գալստյանը կբնութագրեր դերձակին։ Եթե գիտի՝ ուրեմն պիտի իմանա նաև, որ ճիշտ նույն բառապաշարով էլ ժողովուրդն է գնահատում իր գործունեությունը։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ