...

Ստոպ-կադր. Սուրճ առ սուրճ հետ են բերում

Ստոպ-կադր. Սուրճ առ սուրճ հետ են բերում

Մինչ իշխանությունները փորձում են խաղաղություն մուրալ, մենք սուրճով ընդմիջում անենք: Չնայած, այդ ընդմիջումը շատ աննկատ, անաղմուկ կերպով թանկացել է 50 տոկոսով:

Սրա մասին Փաշինյանը դժվար թե ստատուս գրի, որ վերջին ամսում ապրանքներն աննախադեպ թանկացել են:

Ընդ որում, թանկացումն այնքան արագ է տեղի ունենում, որ սուրճի ապարատների տերերը ստիպված թղթով ու գրիչով են նոր գները կպցում ապարատների վրա:

100 դրամով սուրճը պատմության գիրկն անցավ: Սա տաքսու վարորդների համար շատ վատ լուր է: Մանավանդ, համբալ որակված վարորդների: 

Հետաքրքիր է, որ ամենաէժան սուրճն արդեն 150 են դարձրել: Երևի 150 դրամը նոր տրենդ է: Տրանսպորտը 150 դրամ դարձրեցին, սուրճի ապարատները որոշեցին ետ չմնալ: Երևի այստեղ էլ է պետք փաթեթային համակարգ տեղադրել: Տարեկան 350 բաժակ սուրճ խմողի համար ճկուն զեղչեր:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   273 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ