...

Նիկոլը կյանքեր է փրկում

Նիկոլը կյանքեր է փրկում

Նիկոլ Փաշինյանը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվեր է հրապարակել ու հայտարարել, թե քանի որ 2023-ի համեմատ 2024-ին և 2025-ին զոհերի թիվը նվազել է՝ փաստորեն «ընդհանուր առմամբ երկու տարում շուրջ 95 կյանք է խնայվել»։

«ՉԻ»․ Մեկը հարցնի՝ իսկ դու ի՞նչ կապ ունես դրա հետ։ Մարդը, որի «գերագույն-գլխավոր հրամանատարությամբ» պատերազմ ենք պարտվել ու 4 հազարից ավել զոհ ունեցել, իսկ ինքը հայտարարել է, թե դրա համար մեղավոր չէ (դե ինքն ընդամենը «մոդերատոր» էր, թեև հենց ինքն է խոստովանել՝ կարող էր նաև այնպես անել, որ խուսափեինք այդքան զոհերից), հիմա հանկարծ ճանապարհներին «95 կյանք խնայելը» ներկայացնում է որպես սեփական արժանիք և նվաճում։ 

Ընդ որում՝ սա միայն մի դրվագ է։ Վարչապետի աշխատակազմի որոշ բանջարաբոստանային կուլտուրաներ ու տեղակալներ էլ, օրինակ, ժամանակ առ ժամանակ վերանորոգված դպրոցների լուսանկարներ են տարածում՝ տակը գրելով «Նիկոլ Փաշինյանի հերթական դղյակը», իբր՝ տեսեք, թե ի տարբերություն թալանչի նախկինների՝ սիրելի վարչապետն ինչեր է անում ժողովրդի համար։ Ներողություն, բայց Նիկոլ Փաշինյանն այդ «դղյակներն» իր գրպանից չի կառուցում, դրանք կառուցվում են բոլորիս վճարած հարկերից, այդ թվում՝ նաև նրանց, ովքեր դարձել են «տուգանքի մատերիալ», ճկռում են օրեցօր մեծացող հարկային բեռան տակ ու ամենավերջին խոսքերով են արտահայտվում իրենց հարկերից ահռելի պարգևավճարներ ստացող «սիրելի վարչապետի» ու հարակից բանջարաբոստանային կուլտուրաների մասին։

Իսկ Նիկոլի իրական դղյակների մասին ժողովուրդը երևի կիմանա միայն իշխանափոխությունից հետո։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   31 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ