...

Նիկոլը նոր մեղավոր գտավ

Նիկոլը նոր մեղավոր գտավ

Հասկացա՞ք, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է՝ ներքին դավաճանները դրսի թշնամու հետ համագործակցել են, դրա համար ենք պատերազմում պարտվել, իսկ նրանց գործունեությունը կանխել չենք կարողացել, որովհետև պետական ինստիտուտները բավարար չափով կայացած չէին։ Ներքին դավաճանների դեմ պայքարող հիմնական «պետական ինստիտուտը», հասկանալի է, ԱԱԾ-ն է։ Ու հիմա Նիկոլ Փաշինյանն իր հիմնական խնդիրը համարում է այդ ինստիտուտի կայացումը։ Նպատակն ակնհայտ է՝ այդ ինստիտուտը պիտի հիմնավորի, որ իր քաղաքական հակառակորդները դավաճաններ են, և բոլորին փռի ասֆալտին։

Հարցը նույնիսկ այն չէ, թե տեսնես ո՞վ էր Արթուր Վանեցյանին նշանակել ԱԱԾ պետ, տեսնես ո՞վ էր արգիշտիքյարամյանատիպ նշանակումներով ծաղրուծանակի ենթարկում այդ ինստիտուտը, ո՞վ էր այդ կառույցին հրահանգում սատանա գտնել, և այլն։ Հարցն այն է, որ պետական ինստիտուտներից խոսում է մեկը, ով պատերազմի երրորդ-չորրորդ օրը գործնականում հրաժարվեց պետական ինստիտուտների կիրառումից և գերադասեց կամավորական ջոկատների «մարտավարությունը», իսկ ռազմական գործողությունները պլանավորվում էին անհասկանալի կազմով՝ առավելապես հաշվի առնելով ֆեյսբուքյան «լայքերի» սպասվող քանակը։

Իսկ «պետական ինստիտուտների ամրապնդումը» Նիկոլ Փաշինյանին պետք է նաև այս ամենը բարձրաձայնողներին բացահայտելու համար։ Որպեսզի եթե նոր պատերազմ լինի՝ բոլորը համոզված լինեն, որ անկախ արդյունքներից՝ մեր հզոր վարչապետը զգետնել է թշնամուն։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2920 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ