...

Նիկոլը նույնն է, ժողովուրդն է փոխվել

Նիկոլը նույնն է, ժողովուրդն է փոխվել

ՔՊ կենտրոնական գրասենյակից դուրս գալու պահին մի քաղաքացի ինչ-որ բան վանկարկելով փորձել է մոտենալ Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքացուն բերման են ենթարկել։

«ՉԻ»․ Մինչդեռ կային ժամանակներ, երբ ինչ-որ բանից դժգոհ քաղաքացիները ջարդում էին կառավարության դուռը, Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր՝ «իրենց դուռն է, ինչ կուզեն՝ կանեն»։ Բայց քաղաքացուն բերման ենթարկող իրավապահներին, իհարկե, կարելի է հասկանալ։ Իսկապես վտանգ կար, որ այս անգամ քաղաքացին կարող է ոչ թե դուռը ջարդել, այլ ուրիշ բան։ Այնպես որ՝ չարժե դատողություններ անել, թե պաշտոնը փչացրել է ժողովրդի ծոցից ելած «մեր Նիկոլին», նա կտրվել է ժողովրդից, մեկուսացել է, իշխանական վայելքների մեջ է և այլն։ Ոչ, Նիկոլը նույնն է մնացել, նա էլի նույն պարզ-հասարակ «մեր Նիկոլն» է, իրեն մնար՝ էլի հեծանիվով կգնար աշխատանքի, փողոցում հասարակ մարդկանց հետ սելֆիներ կաներ և այլն, պարզապես ժողովուրդն է փոխվել։ Չգիտես ինչու՝ մարդիկ չարացել են ու «մեր Նիկոլին» տեսնելուն պես ուզում են առնվազն 300 հազար դրամ տուգանք նախատեսող արարքներ կատարել։ 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1075 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ