ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը գրել է. «Նկատենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ու գործիչների 99 տոկոսը որևէ բառով, կեսբերան ակնարկով անգամ, բացասական դիրքորոշում չարտահայտեց ծրագրված ահաբեկչության վերաբերյալ։ Գոնե ասեին, որ ահաբեկչությունն ու ռազմական հեղաշրջումը վատ բան է»:
«ՉԻ». Մենք դատապարտում ենք ծրագրված ահաբեկչությունը, համ էլ ահաբեկչությունն ու ռազմական հեղաշրջումը վատ բան է:
Ըհը, ասացինք, ախպեր ջան: Էդ էի՞ր ուզում:
Իսկ ձեր շեֆը, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կարծիք ունի ահաբեկչության մասին: Մինչև կմտածեք՝ ինչ պատասխանել, մենք ներկայացնենք նրա կարծիքը.
«Ես ուզում եմ անդրադառնալ «Սասնա ծռեր» խմբի գործունեությանը: Առաջին իսկ վայրկյաններից իմ բոլոր գործողությունները միտված են եղել ապացուցելու, ցույց տալու, որ «Սասնա ծռեր» խմբի տղաները ահաբեկիչներ չեն:
Անձամբ ճանաչելով Պավել Մանուկյանին, անձամբ ճանաչելով Վարուժան Ավետիսյանին, անձամբ ճանաչելով Արեգ Կյուրեղյանին, անձամբ ճանաչելով էլի մարդկանց, ես կարող եմ ասել՝ նրանք հայրենասեր, հայրենանվեր մարդիկ են», 22.07.2016թ.:
Կարող եք անխնա տարածել այս հակաահաբեկչական կարծիքը: