...

Նիկոլ Փաշինյանը կպատժի՞ Հայկ Կոնջորյանին

Նիկոլ Փաշինյանը կպատժի՞ Հայկ Կոնջորյանին

«Նա, ով հարձակվում է ժողովրդավարության վրա, պաշտպանում է ահաբեկչությունը», հայտարարել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«ՉԻ»․ Հայաստանում ժողովրդավարության վրա հարձակվողների գերագույն-գլխավոր հրամանատարը, անկասկած, Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար՝ ըստ Հայկ Կոնջորյանի, հենց նա էլ ահաբեկչության թիվ մեկ պաշտպանն է։ Ոչ միայն պաշտպանը, այլև փաստացի՝ թիվ մեկ գործատուն և «գլխավոր հովանավորը»։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանում ահաբեկչությունը, որպես կանոն, իրականացնում են պետբյուջեից աշխատավարձ ստացող իրավապահ մարմինները՝ պետբյուջեից ֆինանսավորվող ֆեյքերի միջոցով համապատասխան քարոզչական ֆոն ապահովելուց հետո։ Իհարկե՝ պաշտոնապես դրա անունը ոչ թե ահաբեկչություն է, այլ «հանցավորության դեմ պայքար», բայց նմանություններն ակնհայտ են․ իրականացնողները, որպես կանոն, լինում են դիմակավորված, կատարում են շեֆի հրահանգները, ահաբեկում են մարդկանց՝ իբր հանուն վեհ գաղափարների կամ սկզբունքների, և նյութական աջակցություն ստանում։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ