...

Նոր դեմքերի դեֆիցիտ է

Նոր դեմքերի դեֆիցիտ է

Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում. պարզվում է, որ Սյունիքի մարզի մի խումբ բնակիչներ, հաշվառված լինելով «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, վարորդական իրավունքներ են ստացել կամ չեն զրկվել վարորդական իրավունքներից:

Shamshyan.com-ը հայտնում է, որ այդ մարդկանց թվում են նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը և 26-ամյա Տրդատ Խաչատրյանը:

«ՉԻ». Բացառված չէ, որ սա իշխանության և ընդդիմության միջև քարոզչական պատերազմի հերթական դրվագներից մեկն է: Ընդամենը մի քանի օր առաջ հետախուզման մեջ գտնվող Սուրիկ Խաչատրյանը հանկարծ սոցցանցում հայտնվեց և կոչ արեց միանալ ընդդիմությանը, գնալ Ֆրանսիայի հրապարակ, «նորից ոտքի կանգնել և պատվով ապրել»։ Ու միանգամից հայտնվում է իր զավակների հետ կապված պատմությունը:

Սա էլ մի առանձին ցավ է: Ընդդիմությանը հաճախ են խորհուրդ տալիս, որ նոր դեմքերով հանդես գան, նոր երիտասարդների առաջին պլան մղեն, որոնք անբիծ կենսագրություն ունեն, անբասիր վարքուբարքի տեր են, իրենց կպնելը դժվար է: Թե չէ հին սերնդից ում մեյդան են գցում, քրեական հոդվածների և քրեական պատմությունների շարքը դնում են դեմը: Սա էլ է ազդում հանրության վրա:

Չնայած, մյուս կողմից, որ օրինակ՝ Իշխան Սաղաթելյանը համեմատաբար երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է, ո՞ւմ է պետք: Լավ, խոսել չգիտի, բայց գոնե տարրական կուլտուրա ունենան: Ամենատարրական: Ինքը, կողքին կանգնած երիտասարդները՝ ագրեսիվ, հայհոյանքներով, վիրավորանքներով: Իրենցից տարիքով մեծ մարդկանց (դեռ չենք խոսում ստատուսով բարձր) հետ դու-ով, արա-ով են խոսում, թեպետ, պարզվում է, դա դեռ փառք է, լինում է, որ պարզապես հարվածում են, քացու տակ գցում: 

Դրա համար ենք ասում, որ սա էլ մի առանձին ցավ է, որ ընդդիմությունը որակական աճ չի գրանցում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1440 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ