...

Լիսկայի էֆեկտը

Լիսկայի էֆեկտը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի կողմից խուլիգանական արարքներ կատարելու գործով մեղադրանք է ներկայացվել տուժող անձին՝ ցուցմունք տալուց հրաժարվելու համար:

«ՉԻ». Մեղադրանքը վերաձևակերպեք: Ոչ թե հրաժարվել է ցուցմունք տալ, այլ անվստահություն է հայտնել քննչական մարմիններին: Դրանից էլ զայրացած՝ տուժողին մեղադրանք եք ներկայացրել:

Տուժողն ինչի՞ է հրաժարվել ցուցմունք տալուց. որովհետև գցել, բռնել է, որ ավելի շուտ Լիսկայի տղայի ձեռքերը կհասնեն իրեն, քան թե Ֆեմիդայի ձեռքերը Լիսկայի որդուն:

Տեսել ենք, էլի, քանի անգամ եք Տիգրան Խաչատրյանին բռնել, բաց թողել: Էս անգամ էլ եք բաց թողնելու, ու տուժած անձը մի քիչ ավելի շատ կտուժի: 

Դրա համար էլ որոշել է մեղադրյալ դառնալ. այդպես ավելի էժան կպրծնի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   322 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ