...

Նոր եթերաշրջանն ավելի դիտարժան է լինելու

Նոր եթերաշրջանն ավելի դիտարժան է լինելու

Հարցին՝ հնարավո՞ր է, որ օգոստոսի 2-ից հետո դիմադրության շարժումը որպես վարչապետի միասնական թեկնածու առաջադրի իր թեկնածությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանել է․ «որևէ մեկի համար գաղտնիք չի եղել, որ շարժման աշխատանքները համակարգել եմ ես, վերջնական որոշումներն ընդունելու պատասխանատվությունը դրված է եղել ինձ վրա, և այդ համաձայնությանը եկել ենք շարժմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց հետո»։

Պահո․․․ Սերժ Սարգսյանը հիմա երևի փոշմանել է, որ Իշխանին ընդդիմության առաջնորդ անվանելուց առաջ չի հիշել իր իսկ խոսքերը՝ «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»։ Ինքը՝ վարչապետի «ապագա միասնական թեկնածուն», իր հերթին երևի լավ չի հիշում, թե ինչ ճակատագրի է արժանանում հայտնի մուլտֆիլմի ճանապարհորդ գորտը, որը, պատահաբար հայտնվելով օդում, ինքն իրենից զարմացած ու գովեստներից գլուխը կորցրած՝ գոռում է «ե՛ս, ե՛ս» ու թրմփում գետնին․․․ 

Ամեն դեպքում՝ Իշխանը քաջ մարդ է։ Միայն թե իր այդ հայտարարությունից հետո լավ կանի հեռու մնա Քոչարյանից, հանդիպելիս էլ՝ հանկարծ չասի «պրիվետ, Ռոբ»։


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2353 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ