...

Նոր կրակոցներ, նոր հնարավորություններ

Նոր կրակոցներ, նոր հնարավորություններ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մասնավորապես Ջերմուկ տուրիստական քաղաքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրեսիային և դրա ազդեցությանը տուրիզմի ոլորտի վրա: Լրագրողի հարցին՝ ամենօրյա կրակոցը ձեզ համար դարձել է նորմա՞լ, նախարարը պատասխանել է. «Իսկ ձեր համար չի՞ դարձել նորմալ բան։ Կրակոցը նորմալ բան է նույնիսկ Իսրայելում, և այդ տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով, և եթե այդ կրակոցը պետք է չլինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է փորձենք այնպես անել, որպեսզի կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը և մեր երկիրն ավելի ապահով դարձնել»։

«ՉԻ». Ճիշտ է ասում: Ինչ-որ տեղ կրակոցները նույնիսկ կարող են տուրիզմը զարգացնել, բարձրացնել նոր մակարդակի: Օրինակ՝ ինչ հավես էքստրիմ տուրիզմ կլինի, երբ օրինակ՝ Ջերմուկում ճոպանուղի ես նստում, մի կողմից հիանում ես հրաշալի բնությամբ, գեղեցիկ տեսարաններով, մյուս կողմից՝ «ուխոդ» ես լինում հակառակորդի կրակոցներից: «Երկուսը՝ մեկում» այս փաթեթից շատերը կօգտվեն:

Որ նախարարն ասում է՝ կրակոցները նորմալ են, ուրեմն դրանք հա էլ լինելու են: Այնպես որ, պետք է օգտվել հակառակորդի կրակոցներից և դրանք ի շահ մեր երկրի տնտեսության օգտագործել: Քանի ադրբեջանցիք չեն ջոկել, որ մեր տնտեսության ջրաղացին ջուր են լցնում: 



 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   441 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ