...

Նոր նամակներ, նոր տարածքներ

Նոր նամակներ, նոր տարածքներ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հայտնել է, որ «Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին` ներկայացնելով Ադրբեջանի ԶՈւ կողմից արված վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ անմարդկային գործողությունները դատապարտելու վերաբերյալ»:

«ՉԻ». Այսինքն, Անդրանիկ Քոչարյանն ի՞նչ է սպասում ՆԱՏՕ-ից, որ ի՞նչ քայլեր անի: Զորք մտցնի՞ Հարավային Կովկաս, ռմբակոծի՞ Բաքուն, կամ գոնե՝ նավթամուղը: Ի՞նչ կապ ունի ՆԱՏՕ-ն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ: Ոնց որ թե՝ ոչ մի:

Դե, եթե այդպես է, արժե համապատասխան գրություններ ուղարկել նաև Աֆրիկյան երկրների կոնգրեսին, Սուեզի ջրանցքի ղեկավարությանը, «Լա Սկալա» օպերայի թատրոնին ու Ավստրալիայի աբորիգեններին: Ումի՞ց են պակաս:

Իսկ ընդհանրապես, նման գրությունները հուսահատության ճիչ են և վկայում են, թե ինչ ծանր վիճակում են հայտնվել իշխանությունները, իսկ որ ավելի վատ է՝ Հայաստանն ու Արցախը, եթե ամեն տեղից օգնություն ենք աղերսում: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ